«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն հարգում է մրցաարների որոշումը, սակայն համաձայն չէ, որ «Ատլետիկոյի» դարպասին չնշանակվեց 11-մետրանոց հարված:
«Երբեմն կաննոներն անհասկանալի են մեզ համար: Եթե գնդակը չդիպչեր Ֆելիպեի ձեռքին, ես գոլ կխփեի: Հենց սա էի փորձում բացատրել մրցավարին: Այնուամենայնիվ, դա նրա որոշումն է, և պարտավոր ենք հարգել այն»,- բրազիլացու խոսքերը փոխանցում է AS-ը:
Հիշեցնենք, որ VAR-ի կրկնապատկերը դիտելուց հետո հանդիպման մրցավար էրնանդես Էրնանդեսը համարել էր, որ այդ դրվագում կանոնների խախտում չկա:
Fanat, Realmadrid.am