Զինեդին Զիդանն ամփոփել է Լա լիգայի 26-րդ տուրում կայացած «Ատլետիկո» - «Ռեալ» հանդիպումը (1:1):
«Ես, ինչպես միշտ, չեմ ցանկանում քննադատել մրցավարների աշխատանքը: Լավ գիտենք, որ նրանց գործը բարդ է, ու պետք է հարգանքով և ըմբռնումով մոտենալ: Ձեռքով խաղի հետ կապված ինչ էլ ասեմ, ոչինչ չի փոխվի:»
Խաղի արդյունքը արդարացի է. առաջին խաղակեսը «Ատլետիկոյինն» էր, երկրորդը՝ մերը: Գիտենք, որ առջևում շատ խաղեր կան ու նաև գիտենք, որ կարող ենք ավելի լավ գործել: «Ռեալը» չեմպիոնության համար պայքարելու է մինչև վերջ»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է «արքայական» ակումբի մամուլի ծառայությունը:
Fanat, Realmadrid.am