• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Relevo. «Ռեալը» կարող է չերկարաձգել Վասկեսի պայմանագրի ժամկետը, եթե Տրենտի տեղափոխությունը կայանա

Հոդվածներ

Relevo. «Ռեալը» կարող է չերկարաձգել Վասկեսի պայմանագրի ժամկետը, եթե Տրենտի տեղափոխությունը կայանա
28.03.2025
758 0

«Ռեալը» կարող է նոր պայմանագիր չկնքել Լուկաս Վասկեսի հետ։ 

Relevo-ի փոխանցմամբ, ակումբում շատ մեծ կասկածներ ունեն իսպանացու հետ գործող պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Այն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ 

«Սերուցքայինները» պատրաստվում են ազատ գործակալի կարգավիճակով թիմ հրավիրել Տրենտ Ալեքսանդր-Արնոլդին։ Բացի այդ հաջորդ մրցաշրջանում արդեն շարք կվերադառնա Դանի Կարվախալը։ Ստացվում է, որ այդ պարագայում աջ պաշտպանի դիրքում Վասկեսը դառնալու է միան երրորդ տարբերակը։

Նշվում է որ կարևորագույն հանգամանքներից մեկը Վասկեսի դերն է հանդերձարանում։ Բայց այստեղ էլ առաջ է գալիս Ֆլորենտինո Պերեսի կանոնը՝ երկարաձգել պայմանագիրը միայն մեկ տարով 30-ից բարձր տարիք ունեցող ֆուտբոլիստների հետ։ Ակումբի աղբյուրների պնդմամբ, Վասկեսի համար բարդ է լինելու նոր պայմանագիր ստանալը։ Հարցը լուծում կստանա մայիսին։ 

Լա Լիգայի ընթացիկ խաղարկությունում Լուկասը մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված