«Ռեալի» լեգենդար հարձակվող Կարիմ Բենզեման, որն ամռանն է տեղափոխվել «Ալ Իթիհադ», հայտարարել է, որ իր ապագայի մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ տեղեկոություն կար, որ «Ոսկե գնդակի» դափնեկիրը խնդիրներ ունի նոր թիմում ու մտադիր է վերադառնալ Եվրոպա:
«Իմ հեռանալու մասին խոսակցությունները ստահոդ են ու չեն համապատասխանում իրականությանը: Խնդիրներ չունեմ Գալյարդոյի հետ ու մտադիր չեմ վերառանալ Եվրոպա: Երջանիկ եմ Սաուդյան Արաբիայում»,- ֆրանսիացու խոսքը փոխանցում է France Football-ը:
Հիշեցնենք, որ լեգենդար ռմբարկուն մադրիդյան գրանդի կազմում անցկացրած 648 խաղում խփել է 354 գոլ ու կատարել 165 ասիստ:
Fanat, Realmadrid.am