• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալոնսոյին նշանակելու պարագայում, «Ռեալը» ստիպված կլինի որոշակի գումար վճարել «Բայերին»

Հոդվածներ

Ալոնսոյին նշանակելու պարագայում, «Ռեալը» ստիպված կլինի որոշակի գումար վճարել «Բայերին»
24.04.2025
434 0

«Ռեալը» 10 մլն եվրոյից քիչ կվճարի Խաբի Ալոնսոյին նշանակելու դեպքում։ 

El Partidazo de COPE-ի տեղեկություններով, եթե մադրիդյան ակումբը որոշի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակել Խաբի Ալոնսոյին, ապա ստիպված կլինի «Բայերին» վճարել մոտ 8 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գերմանական ակումբը ցանկանում է վաստակել մոտ 15-20 մլն եվրո։

Ներկա պահին «Ռեալը» գլխավորում է Կարլո Անչելոտին։ Լա Լիգայի 33 տուրերից հետո թիմը՝ վաստակած 72 միավորներով, երկրորդն է ու զիջում է «Բարսելոնային»։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված