• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ալաբայի և Կամավինգայի մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ խաղին հարցականի տակ է

Հոդվածներ

Ալաբայի և Կամավինգայի մասնակցությունը «Բարսելոնայի» դեմ խաղին հարցականի տակ է
24.04.2025
236 0

Լա Լիգայի 33-րդ տուրի շրջանակում կայացած «Խետաֆե» - «Ռեալ Մադրիդ» խաղում «Արքայական» ակումբի երկու ֆուտբոլիստներ մկանային վնասվածքներ են ստացել։

Թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարծում է, որ Կամավինգան և Ալաբան չեն հասցնի վերականգնվել մինչ «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպումը։ 

«Բուժզննումը ավելի կհստակեցնի պատկերը, բայց երկու ֆուտբոլիստներն էլ մկանային ցավեր ունեն։ Նրանց համար բարդ կլինի վերականգնվել մինչ շաբաթ օրը։

Ձախ պաշտպանի դիրքում Ֆրան Գարսիան միակ տարբերակն է». նշել է Կարլո Անչելոտին։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված