Հոդվածներ

Անչելոտի․ «Մեզ պետք չէ ևս մեկ կենտրոնական պաշտպան»
17.08.2024
1628 0

Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Մալյորկային» (18/08/2024, 23:30):

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։

«Մենք ցանկանում ենք պաշտպանել Լա լիգայի չեմպիոնի կոչումը, որը արդարացիորեն նվաճեցին նախորդ մրցաշրջանում։ Մենք կփորձենք հաղթել յուրաքանչյուր խաղում և նվաճել բոլոր տիտղոսները։ Մեր կազմով մենք կարող ենք հավակնել դրան»։

«Եվրոպայի սուպերգավաթի եզրափակիչում Ռոդրիգոն սովորականից ավելի ցածր էր խաղում և թիմին օգնում էր պաշտպանողական գործողություններում։ Նա լավ հանդիպում անցկացրեց և մեծ ներդրում է ունենում թիմի խաղում»։

«Մբապե՞ն, ես երբեք որևէ ֆուտբոլիստի չեմ ասի, թե նա քանի գոլ պետք է խփի։ Ես կենտրոնացած եմ թիմին օգնելու ուղղությամբ։ Ամենակարևորը թիմն է»։

«Ատալանտայի» դեմ խաղում Վինիսիուսը, Բելինգեմը, Ռոդրիգոն և Մբապեն առաջին անգամ էին իրար հետ խաղում։ Նրանց համագործակցությունը լավ ստացվեց։ Ջուդ Բելինգեմի դիրքը և դերը չի փոխվի այս մրցաշրջանում, նա կխաղա նույն դիրքում»։

«Եվս մեկ կենտրոնական պաշտպանի գնու՞մ, մեզ պետք է ևս մեկը, շուտով շարք կվերադառնա Ալաբան, մենք նաև ակադեմիայից ֆուտբոլիստներ ունենք»։

«Բոլորս կարոտում ենք Կրոսին, քանի որ անհնար է գտնել ևս մեկ ֆուտբոլիստ, ինչպիսին Կրոսն է, այնպես որ պետք է հարմարվենք նոր իրողություններին»։

«Ես շատ երջանիկ էի, երբ 2021 թվականին վերադարձա «Ռեալ Մադրիդ»։ Ոչ ոք չէր մտածում, որ ես կարող եմ ակումբում 3 տարի անցկացնել և շատ տիտղոսներ նվաճել»։


Ամենակարդացված