Մադրիդի «Ռեալը» ներկայացրել է 2022/23 մրցաշրջանի ֆինանսական հաշվետվությունը:
«Արքայական ակումբը» նախորդ մրցաշրջանն ավարտել է 12 միլիոն եվրո շահույթով: Տրանսֆերային գործարքներից զատ եկամուտը կազմել է 843 միլիոն:
Մադրդիյան գրանդի պարտքը 263-ից նվազել է 47 միլիոն: «Ռեալի» սեփական կապիտալի արժեքը 558 միլիոն է:
«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտի վերակառուցման աշխատանքներն ընթանում են նախատեսվածի պես ու հիմնական մասը կավարտվեն ընթացիկ տարվա վերջին:
Fanat, Realmadrid.am