Կիլիան Մբապեն «Ալավեսի» դեմ կայացած խաղում կատարած խախտման համար կորակազրկվի մեկ խաղով։
«Ռեալը» 1։0 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։
Հանդիպման 38-րդ րոպեին «Արքայական» ակումբի հարձակվողը դաշտի կենտրոնում բաց ոտքով հարվածեց Անտոնիո Բլանկոյի ոտքին։ Գլխավոր մրցավար Սեզար Սոտո Գրադոն դեղին քարտ ցույց տվեց ֆրանսիացուն, սակայն VAR համակարգից օգտվելուց հետո փոխեց իր որոշումն ու խաղադաշտից հեռացրեց նրան։
Ինչպես հայտնում է COPE-ի լրագրող Իսաակ Ֆուտոն, Մբապեն բաց կթողնի միայն Լա Լիգայի առաջիկա հանդիպումը «Ատլետիկ Բիլբաոյի» հետ, չնայած, որ նախապես նշվում էր նույնիսկ 4+ հանդիպում բաց թողնելու մասին։
Los Merengues, Realmadrid.am