«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը իր կարծիքն է հայտնել Կարիմ Բենզեմայի մասին։
«Կարիմը «Ռեալում» է արդեն 13 տարի։ Նա տեղափոխվել է Մադրիդ 21 տարեկան հասակում՝ հենց այն տարիքում, ինչ ես։ Ժամանակին ինձ հարցրել են, թե արդյոք ցանկանում եմ հասնել այն ամենին, ինչին հասել է Բենզեման։ Իմ պատասխանը հստակ է եղել։
Կարիմը այն ֆուտբոլիստն է, ումից ամեն օր կարող ես նոր բան սովորել։ Ներկա պահին նա լավագույն հարձակվողն է աշխարհում, և ինձ համար մեծ պատիվ է նրա հետ մարզվելն ու նրանից սովորելը։
Հուսով եմ, որ մի օր կկարողանամ հասնել նրա մակարդակին և նվաճել այնքան տիտղոսներ, որքան նա». նշել է Յովիչը։
Los Merengues, Realmadrid.am