Հոդվածներ

Անչելոտին՝ Վինիսիուսի անկման մասին. «Ամբողջ թիմն է անկման մեջ»
13.04.2025
1303 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է վերջին շրջանում Վինիսիուս Ջունիորի խաղամակարդակի անկման մասին։ 

«Բարդ է ասելը։ Անկում է նկատվում ամբողջ թիմի մոտ, և ոչ թե առանձին ֆուտբոլիստների։ Դա նկատելի է հատկապես վերջին շաբաթների ընթացքում։

Վերջին մի քանի խաղերում մենք չափից շատ գոլեր ենք բաց թողել և պետք է դա շտկել, քանի որ պաշտպանության հուսալիությունը շատ ու շատ կարևոր է, հատկապես, երբ հարձակումբը սովորականից ավելի քիչ էֆեկտիվ է». նշել է իտալացի մասնագետը։

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված