Բրահիմ Դիասը կարող է պատրաստ լինել «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպմանը։
«Ռեալի» կիսապաշտպանը սեպտեմբերի 14-ին կայացած «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում մկանային վնասվածք էր ստացել։ Ակումբում նախատեսել էին, որ նա շարք չի վերադառնա մոտ 3 ամիս։ Սակայն այս շաբաթ ֆուտբոլիստը վերադարձել է մարզումներին և իրեն շատ լավ է զգում։
Այս պահին նրա վերադարձը սպասվում է հոկտեմբերի վերջին։ Այդ կերպ նրա մասնակցությունը հոկտեմբերի 26-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին բացառված չէ։
Այնուամենայնիվ, ո՛չ ակումբը, և ո՛չ էլ ֆուտբոլիստը չեն շտապի և ռիսկային գործողությունների չեն դիմի։
Los Merengues, Realmadrid.am