• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Դավիդե Անչելոտի. «Այս հաղթանակը վստահություն կտա թիմին «Արսենալի» դեմ խաղից առաջ»

Հոդվածներ

Դավիդե Անչելոտի. «Այս հաղթանակը վստահություն կտա թիմին «Արսենալի» դեմ խաղից առաջ»
13.04.2025
931 0

Դավիդե Անչելոտին ամփոփել է «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակը։ 

«Այս հաղթանակը թիմին վստահություն կտա։ Գիտեինք, որ բարդ է լինելու։ Այն, ինչ տեղի ունեցավ խաղի ընթացքում, դժվարացրեց մեր խնդիրը, բայց հաղթանակը կտա մեզ այն վստահությունը, որով մենք ցանկանում ենք հաջողության հասնել «Արսենալի» դեմ խաղում։

Ինչ վերաբերում է Մբապեին, ապա նա միտված չէ կոպիտ խաղին։ Նա արդեն իսկ հասկացել է իր արարքի լրջությունն ու ներողություն խնդրել։ Դա ակնհայտ կարմիր քարտի խախտում էր, և նա իր վրա վերցրեց դրա պատասխանատվությունը։ Նրա նմանատիպ ռեակցիան դրսևորվեց մինչ այդ իր նկատմամբ եղած բազում խախտումների արդյունքում, և դա ճիշտ չէ։ Ես չեմ արդարացնում նրան, բայց ամեն ինչ հենց այդպես էր». նշել է Դավիդեն։

Հիշեցնենք, որ երեկ «Ռեալը» Լա Լիգայի շրջանակում մրցակցի հարկի տակ 1։0 հաշվով դժավրին հաղթանակ տարավ «Ալավեսի» նկատմամբ։ Դավիդեն կատարում էր թիմի գլխավոր մարզչի պարտականությունները, քանի որ Կարլո Անչելոտին որակազրկված էր։ 

Los Merengues, Realmadrid.am

 


Ամենակարդացված