L'Equipe-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» Ռաֆայել Վարանի տրանսֆերի արդյունքում ստացած գումարը կօգտագործի օգոստոսին Կիլիան Մբապեին ձեռք բերելու համար։
Ֆրանսիացի հարձակվողը արդեն հայտնել է «ՊՍԺ»-ին, որ չի պատրաստվում երկարաձգել գործող պայմանագրի ժամեկտը, որն ավարտվում է 2022-ի ամռանը։
Այս կերպ փարիզյան ակումբը ընկնում է ճնշման տակ, քանի որ եթե այս տրանսֆերային պատուհանի ընթացքում նրանք բաց չթողնեն Մբապեին, ապա կարող են ազատ գործակալի կարգավիճակով կորցնել նրան գալիք ամռանը։
Ավարտված մրցաշրջանում Կիլիանը մասնակցել է 47 հանդիպման՝ դառնալով 42 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am