«Ռեալը» դեռևս չի կարողանում նոր պայմանագիր համաձայնեցնել թիմի ավագ Սերխիո Ռամոսի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ իսպանացին հավանել է մի գրառում, որտեղ քննադատում են «Ռեալին»՝ իր հետ պայմանագիրը չերկարաձգելու համար:
Հատկանշական է, որ «սերուցքայինների» մեկ այլ պաշտպան՝ Նաչոն, այս հարցում աջակցում է ակումբին: 31-ամյա ֆուտբոլիստը հավանել է հետևյալ թվիթը.
«Չի կարելի Ռամոսին տալ դատարկ չեկ, որպեսզի նա գրի իր պայմանները: Հատկապես դա պետք չէ անել՝ հաշվի առնելով ներկայիս ֆինանսական, սոցիալական և սպորտային իրավիճակը»:
Հիշեցնենք, որ Ռամոսի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2021 թվականի ամռանը:
Fanat, Realmadrid.am