«Չելսին» միացել է «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբայի տրանսֆերը գնելու համար մղվող պայքարին:
Հիշեցնենք, որ ամռանը ավստրիացին ազատ գործակալ է դառնալու: Ավելի վաղ նշվում էր, որ նա արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ, սակայն լոնդոնցիները դեռևս հույս ունեն:
Ինչպես հաղորդում է The Guardian-ը, Ալաբայի ծառայություններով հետաքրքրված է «ազնվականների» նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը:
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 19 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am