Հոդվածներ

Բրահիմ Դիասը նոր Դի Մարիան է
08.03.2025
1419 0

 AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը

«2014 թվականին «Ռեալ Մադրիդը» փայլուն կերպով նվաճեց իր 10–րդ Չեմպիոնների լիգայի գավաթը։ Թեև բոլորի հիշողության մեջ մնաց Ռամոսի լեգենդար գոլը 93-րդ րոպեին, այդ մրցաշրջանի իրական հաղթանակի բանալին Անչելոտիի ընդունած տակտիկական որոշումն էր․ Դի Մարիային տեղափոխել կենտրոնական կիսապաշտպանության գոտի։

Արգենտինացին հիանալի էր հանդես գալիս աջ եզրում, նաև մեծ աշխատանք էր կատարում պաշտպանությունում։ Բայց այդ դիրքը պետք էր զիջել Բեյլին, որը, թեև չէր օգնում պաշտպանությունում, սակայն հարձակման գծում հրաշքներ էր գործում, հատկապես՝ եզրափակիչներում։

Այսպես Դի Մարիան դարձավ «բոքս-թու-բոքս» կիսապաշտպան՝ մասնակցելով 52 հանդիպման, խփելով 11 գոլ և կատարելով 26 գոլային փոխանցում։

Ես կարծում եմ, որ Բրահիմը նույնպես կարող է լինել այդքան օգտակար կենտրոնում։ Նա արդեն ցույց տվեց դա «Ատլետիկոյի» դեմ խաղում․ մարոկկացին թիմի առանցքային խաղացողն էր պրեսինգում և խփեց փայլուն հաղթական գոլ։

Եթե ես լինեի Անչելոտիի տեղում, ապա «Ատլետիկոյի» դեմ պատասխան հանդիպմանը (մարտի 13, 00:00) Բրահիմին կդնեի մեկնարկային կազմում՝ Բելինգեմի կողքին, իսկ Չուամենին նրանց կապահովագրեր պաշտպանությունում»։


Ամենակարդացված