Հոդվածներ

«Ռեալն» ու «Ատլետիկոն» բաժանվեցին խաղաղությամբ
08.02.2025
3734 0

Լա լիգա, 23–րդ տուր

«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ»՝ 1-1

Գոլերը՝ 1-0` Խուլիան Ալվարես (35', 11–մետրանոց), 1-1` Կիլիան Մբապե (50')

«Ռեալ Մադրիդ»․ Տիբո Կուրտուա, Ֆրան Գարսիա, Ռաուլ Ասենսիո, Օրելյեն Չուամենի, Լուկաս Վասկես(Լուկա Մոդրիչ, 81՛), Ջուդ Բելինգեմ, Դանի Սեբալյոս (Է․ Կամավինգա, 80՛), Ֆեդերիկո Վալվերդե, Վինիսիուս Ժունիոր, Ռոդրիգո (Բրահիմ Դիաս, 88՛), Կիլիան Մբապե։

«Արքայական ակումբը» 50 միավորով շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը և հաջորդ տուրում արտագնա խաղում ուժերը կչափի «Օսասունայի» հետ, սակայն նախքան այդ Չեմպիոնների լիգայի փլեյ–օֆֆ փուլի անցումային խաղերի շրջանակներում տանը կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ (12.02.2025, 00:00):