Հոդվածներ

Վինիսիուսը չի երկարաձգի պայմանագիրը «Ռեալի» հետ
08.02.2025
481 0

Վինիսիուս Ժունիորը չի երկարաձգի պայմանագիրը Մադրիդի «Ռեալի» հետ:

The Athletic-ի հաղորդմամբ՝ պատճառն աշխատավարձն է: Բրազիլացին տարեկան վաստակում է 15 միլիոն եվրո, այնքան, որքան Կիլիան Մբապեն, սակայն նրա ներկայացուցիչները ցանկանում են, որ այդ գումարն ավելի ակնհայտ ընդգծի աշխարհի լավագույն ֆուտբոլիստ լինելու կարգավիճակը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վինիսիուսը խելահեղ առաջարկ ունի Սաուդյան Արաբիայից. նրան առաջարկում են 5 տարվա պայմանագիր՝ ընդհանուր 1 միլիարդ եվրո աշխատավարձով:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված