«Ռեալի» հարձակվող Էնդրիկը սոցցանցերում արձագանքել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուն՝ 2026 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։
«Շնորհակալ եմ, Աստված, դու հրաշալի ես։ Իմ առաջին աշխարհի առաջնությունն աշխարհի լավագույն հավաքականի հետ․ ես միայն կարող եմ շնորհակալություն հայտնել Աստծուն այս պահի համար։ Հիմա ժամանակն է ներկայացնելու մեր երկիրը։ Եկեք ամբողջությամբ նվիրվենք դրան»,- գրել է ֆուտբոլիստը։
Ավարտված ակումբային մրցաշրջանում Էնդրիկը 24 խաղում խփել է ութ գոլ և կատարել ութ գոլային փոխանցում։
Աշխարհի առաջնության խմբային փուլում Բրազիլիայի հավաքականը Կառլո Անչելոտիի գլխավորությամբ կմրցի Մարոկկոյի, Հայիթիի և Շոտլանդիայի հավաքականների դեմ։
Fanat, Realmadrid.am
Հայերեն