Դավիդ Դե Խեան դժվար թե կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալում»։
COPE-ի փոխանցմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը չի գոհացնում «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին։
Իտալացի մասնագետը ցանկանում է թիմում տեսնել ավելի հուսալի դարպասապահի։
Նշվում է, որ «Սերուցքայինները» ուշադրությունը սևեռել են «Սևիլիայի» դարպասապահ Յասիմ Բունուի վրա և պատրաստ են նրա տրանսֆերի դիմաց մոտ 20 մլն եվրո վճարել։
Հիշեցնենք, որ Տիբո Կուրտուան երեկ կայացած մարզման ժամանակ կտրել էր խաչաձև կապանները և երկար ժամանակով շարքից դուրս եկել։
Los Merengues, Realmadrid.am