«Ռեալի» ֆուտբոլիստները երկօրյա հանգստի հնարավորություն են ստացել, և Մարսելոն որոշել է օգտվել դրանից և ուղևորվել Հռոմ։
«Ռեալի» ավագը Իտալիայի մայրաքաղաքից լուսանկարներ է հրապարակել, ուր նա մեկնել է իր կնոջ հետ։ Զույգը լուսանկարներ է հրապարակել Վատիկանի թանգարանից։
Մարսելոյի գործող պայմանագրի ժամկետը «Արքայական» ակումբի հետ ավարտվում է գալիք ամռանը, և ֆուտբոլիստը կարծես թե նոր պայմանագիր չի կնքելու «Ռեալի» հետ։ Սա նշանակում է, որ նա վերջին ամիսներն է անցկացնում որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։
Los Merengues, Realmadrid.am