• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռամոը, ի պատիվ ՉԼ-ի եզրափակչում խփած գոլի, «Մոնտերեյում» կկրի 93 համարի մարզաշապիկը

Հոդվածներ

Ռամոը, ի պատիվ ՉԼ-ի եզրափակչում խփած գոլի, «Մոնտերեյում» կկրի 93 համարի մարզաշապիկը
08.02.2025
896 0

Սերխիո Ռամոսը տեղափոխվեց մեքսիկական ակումբ։

«Մոնտերեյը» հայտարարեց 38-ամյա պաշտպանի տեղափոխության մասին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի», «Սևիլիայի» և «ՊՍԺ»-ի նախկին ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր կկնքի մեքսիկական ակումբի հետ, որտեղ տարեկան 4 մլն եվրո աշխատավարձ կստանա։ 

Սերխիոն իր նոր ակումբում հանդես կգա 93 համարի մարզաշապիկով՝ ի պատիվ ՉԼ-ի եզրփակչում «Ատլետիկոյին» խփած գոլի։ 2014-ին 90(+3)-րդ րոպեի խփած գոլով Ռամոսը կարողացավ թիմին դուրս բերել լրացուցիչ ժամանակ որտեղ էլ «Սերուցքայինները» հաղթանակի հասան մրցակցի նկատմամբ։  

Հիշեցնենք, որ Ռամոսը ազատ գործակալի կարգավիճակ ուներ դեռ նախորդ ամառվանից։

Los Merengues, Realmadrid.am