Կիլիան Մբապեն խոստովանել է, որ հանուն փոքր եղբոր պատրաստ է եղել հրաժարվել իր երազանքից՝ «Ռեալ» տեղափոխությունից:
«Նրա «Ռեալը» ՊՍԺ-ն էր: Մի պահ նույնիսկ ասացի, որ եթե իր վրա դա ազդեցություն կունենա, պատրաստ եմ երկարաձգել պայմանագիրս ու մնալ ՊՍԺ-ում: Էթանն ասաց, որ պետք չէ այդպես վարվել, այն բանից հետո, ինչ արեցին մեր նկատմամբ ու չի ուզում մնալ այդտեղ»,- աշխարհի չեմպիոնի խոսքը փոխանցում է Canal+-ը:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն առաջին մրցաշրջանն է անցկացնում «Արքայական ակումբում», իսկ նրա եղբայրը հանդես է գալիս «Լիլում»:
Fanat, Realmadrid.am