Ֆեդերիկո Վալվերդեն խախտել է լռությունը՝ հայտարարությամբ հանդես գալով՝ թիմակցի՝ Օրելյեն Չուամենիի հետ տեղի ունեցած միջադեպերի վերաբերյալ։
«Երեկ մարզման ընթացքում միջադեպ եմ ունեցել թիմակցիս հետ։ Մրցակցային ծանրաբեռնվածությունն ու հիասթափությունը ամեն ինչ չափազանցված ցույց տվեցին։
Նորմալ հանդերձարանում նման բաներ կարող են պատահել և սովորաբար լուծվում են թիմի ներսում՝ առանց հանրային դառնալու։
Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը այստեղ լուրեր է տարածում, և առանց տիտղոսների մրցաշրջանում, երբ «Ռեալ Մադրիդը» մշտապես ուշադրության կենտրոնում է, ամեն ինչ դուրս է գալիս վերահսկողությունից։
Այսօր կրկին թյուրըմբռնում առաջացավ։ Վիճաբանության ընթացքում պատահաբար հարվածվեցի սեղանին, ինչի հետևանքով ճակատիս փոքր քերծվածք առաջացավ, և ստիպված եղա սովորական ստուգման համար այցելել հիվանդանոց։
Իմ թիմակիցը չի հարվածել ինձ, և ես էլ նրան չեմ հարվածել։ Հասկանում եմ, որ շատերի համար ավելի հեշտ է հավատալ, թե մենք ծեծկռտուք ենք կազմակերպել կամ ամեն ինչ դիտավորյալ է եղել, բայց դա այդպես չէ։
Զայրույթս ստեղծված իրավիճակից և հիասթափությունս այն բանից, որ մեզանից որոշները սեզոնի ավարտին հազիվ են հասնում՝ ամեն ինչ տալով խաղադաշտում, հանգեցրին այդ վեճին։
Ցավում եմ․ իրոք ցավում եմ, որովհետև այս իրավիճակը ցավ է պատճառում ինձ։ Այս շրջանը, որի միջով անցնում ենք, շատ ծանր է։ «Ռեալ Մադրիդը» իմ կյանքի ամենակարևոր բաներից մեկն է, և ես չեմ կարող անտարբեր մնալ դրա նկատմամբ։
Այդ ամենի արդյունքում կուտակված զգացմունքները վերածվեցին անիմաստ վիճաբանության, որը վնասում է իմ հեղինակությանը և հնարավորություն տալիս մարդկանց հորինված պատմություններ ստեղծել ու ավելի բորբոքել պատահական միջադեպը։
Չեմ կասկածում, որ խաղադաշտից դուրս եղած ցանկացած տարաձայնություն անհետանում է հենց խաղադաշտում, և եթե հարկ լինի պաշտպանել թիմը մարզադաշտում, առաջինը կլինեմ։
Մինչև մրցաշրջանի ավարտը չէի պատրաստվում հրապարակային խոսել։ Մենք դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից, և ես իմ զայրույթն ու ցավը պահում էի ներսում։
Կրկին վատնեցինք մեկ տարի, և այն վիճակում չէի, որ որևէ բան հրապարակեի սոցիալական ցանցերում, երբ միակ դեմքը, որը կարող էի ցույց տալ, այն էր, ինչ անում էի խաղադաշտում։ Կարծում եմ՝ հենց դա էլ արել եմ։
Այդ պատճառով ես եմ ամենաշատը տխրում և տառապում այս իրավիճակից, որն ինձ թույլ չի տա մասնակցել հաջորդ խաղին՝ բժշկական որոշումների պատճառով։ Ես միշտ ամեն ինչ տվել եմ մինչև վերջ, և ինձ համար ամենացավալին հիմա դա անել չկարողանալն է։ Ամբողջությամբ ակումբի և թիմակիցներիս տրամադրության տակ եմ՝ համագործակցելու ցանկացած որոշման դեպքում, որը նրանք անհրաժեշտ կհամարեն։
Շնորհակալություն»։
Fanat, Realmadrid.am
Հայերեն