Get Football News Italy-ն La Gazzetta dello Sport-ի հղմամբ նշում է, որ Մադրիդի «Ռեալում» տպավորվել են ԵՎՐՈ 2024-ում Ադրիեն Ռաբիոյի խաղով և սկսել են հետաքրքրվել նրա ծառայություններով։
Ըստ աղբյուրի, մադրիդյան ակումբը դիտարկում է ֆրանսիացու տրանսֆերը իրականացնել այս ամռանը։ Սակայն դեռևս կողմերի միջև որևէ կապ չի հաստատվել։
Ավելի վաղ Ռաբիոն անպատասխան է թողել «Յուվենթուսի» կատարած նոր պայմանագրի առաջարկը, քանի որ աշխատավարձի աճ չի եղել։
Հունիսի 30-ին 29-ամյա ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ, եթե նոր պայմանագիր չկնքի «Յուվենթուսի» հետ։
Los Merengues, Realmadrid.am