Հոդվածներ

New Balance-ը ներկայարցել է Էնդրիկին նվիրված հատուկ խաղակոշիկները
08.12.2024
1092 0

New Balance-ը ներկայացրել է Էնդրիկին նվիրված հատուկ խաղակոշիկները։ Այն կրելու է Irmão անվանումը, որը պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է եղբայր։ Դիզայնն ու գույները խորհրդանշում են ֆուտբոլիստի հարազատ քաղաքի՝ Վալպարիսո -դե- Գոյասի գույները։





Խաղակոշիկի ներսում գրված V տառը ևս նվիրված  է հարազատ քաղաքի անվանմանը։  



Կրկնկի հատվածում դիզայներները տեղավորել են Էնդրիկի ֆիրմային լոգոն։



Երիտասարդ ֆուտբոլիստը կկրի այս խաղակոշիկները նույնիսկ EA FC25-ում։




Այս խաղակոշիկները վաճառքի դուրս կգան դեկտեմբերի 10-ից ու կարժենան 240 եվրո։ 

Նշվում է, որ New Balance-ի հետ համագործակցության պատճառով Էնդրիկը հրաժարվել է Nike-ի, Adidas-ի և PUMA-ի հետ համագործակցությունից։ Մրցակիցները նրան առաջարկում էին ավելի շատ գումարով ու ութից տասամյա պայմանագիր, մինչդեռ New Balance-ը առաջարկել է 4.5 տարվա պայմանագիր։  Բրազիլացին մտադիր է 2028-ին ավելի լավ պայմանագիր ստանալ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված