Հոդվածներ

«Ատլետիկոն» բողոք է ներկայացրել «Ռեալի» դեմ
22.03.2025
2051 0

«Ատլետիկոն» բողոք է ներկայացրել ՈՒԵՖԱ՝ «Ռեալի» դեմ:

Ինսայդեր Ռուբեն Ուրիուի հաղորդմամբ՝ Դիոգե Սիմեոնեի թիմը ներկայացրել է 4 տեսանյութ, որոնցում մատնանշել է «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներ Վինիսիուսի, Անտոնիո Ռյուդիգերի, Կիլիան Մբապեի ու Դանի Սեբալյոսի պահվածքը:

Հիշեցնենք, որ «Ռեալը» 11-մետրանոցներով հաղթել էր «Ատլետիկոյին» ու դուրս եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալի» հետ: Հանդիպումից հետո «Սերուցքայինները» չափազանց բուռն էին տոնել հաջողությունը:

Fanat, Realmadrid.am