Հոդվածներ

Սեբալյոսը ցանկանում է ամռանը հեռանալ «Ռեալից»
28.03.2026
58 0

«Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը որոշում է կայացրել ամռանը հեռանալ թիմից։ 

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, իրավիճակը հասել է այն կետին, որտեղից հետ քայլ այևս չկա, և այդ ամենը ստեղծվել է քիչ խաղաժամանակի ու անընդհատ վնասվածքների արդյունքում։

29-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչ 2027 թվականը։ «Ռեալը» չի պատրաստվում նրան անվճար բաց թողնել ու մտադիր է գտնել հարմար առաջարկ։

Իսպանացին շարունակում է «Բետիսին» համարել իր առաջնային տարբերակը։ Սակայն գործարքը մեծապես կախված է լինելու ֆինանսական գործոնից։  

Ընթացիկ մրցաշրջանում Դանին Լա լիգայում մասնակցել է 15 հանդիպման և մեկ անգամ զգուշացվել դեղին քարտով։

Los Merengues, Realmadrid.am