Վաղը Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ կընդունի «Բարսելոնային»։
Հանդիպման գլխավոր մրցավար էր նշանակվել Մատեու Լաոսը, սակայն այսօր Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան փոխարինել է նրան, քանի որ վերջինս վնասվածք է ստացել «Բավարիա» - «ՊՍԺ» հանդիպման ժամանակ։
Նրա փոխարեն հանդիպումը կսպասարկի Խեսուս Խիլ Մանսանոն։
Հանդիոպւմը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։
Los Merengues, Realmadrid.am