«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ևս մեկնաբանել է ոսկե գնդակի արդյունքները։
«Իհարկե, եթե Վինիսիուսը նվաճեր մրցանակը, դա նույնպես արժանիորեն կլիներ։ Նույնը եղավ նախորդ տարի Էրլինգ Հոլանդի հետ, երբ նա չնվաճեց մրցանակը։ Նա մասնակցեց մրցանակաբաշխությանն ու շնորհավորեց Մեսիին, իսկ հետո վերադարձավ մարզումներին ու փորձեց դրան հասնել հաջորդ մրցաշրջանում։
Շնորհավորում եմ Անչելոտիին՝ լավագույն մարզիչ ճանաչվելու կապակցությամբ, բայց Գասպերինին ու Դե Լա Ֆուենտեն ևս արժանի էին։ Սակայն քվեարկել են մարդիկ ու Կարլոն արժանիորեն հաղթել է։
Այս իրադարձությունը պետք է ուրախություն լինի։ Մարդիկ պետք է կարողանան ընդունել արդյունքները։
Որպես ակումբ, մենք շատ ուրախ ենք, որ Ռոդրին դարձավ «Մանչեսթեր Սիթիի» առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է հաղթել այդ մրցանակը։ Դա ասես հաղթանակ է ԱՊԼ-ում կամ ՉԼ-ում։ Մենք հպարտ ենք». նշել է Գվարդիոլան։
Los Merengues, Realmadrid.am