«Ռեալին» սկսել է հետաքրքրել այն հանգամանքը, որ թիմում վերջին տարիներին այսքան շատ են խաչաձև կապանների վնասվածքները, ու նրանք փորձում են գտնել դրա պատճառները։
El Mundo-ի փոխանցմամբ, 2023-ի օգոստոսից «Ռեալում» գրանցվել է խաչաձև կապանների 7 վնասվածք՝ Տիբո Կուրտուան, Էդեր Միլիտաո (2 անգամ), Դանի Կարվախալ, Խոան Մարտինես, Դավիդ Ալաբա և Ռոդրիգո։
Հատկանշական է, որ այդ վնասվածքները գրանցվել են կամ թիմի մարզաբազայում, կամ «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում։ Հենց սա է պատճառը, որ ակումբի ղեկավարությունը որոշել է հետաքննություն իրականացնել, որպեսզի հասկանան, այս ամենի հետևում պատահականությունն է, թե ավելի լուրջ խնդիր կա։
Ներկա պահին նաև մեծ ուշադրություն է դարձվում բժշկական անձնակազմին ու ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածությանը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն