• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Օգոստոսի 2-ից գրեթե բոլոր ֆուտբոլիստները կլինեն Անչելոտիի տրամադրության տակ

Հոդվածներ

Օգոստոսի 2-ից գրեթե բոլոր ֆուտբոլիստները կլինեն Անչելոտիի տրամադրության տակ
14.07.2021
2259 0

Առաջիկ երկու շաբաթների ընթացքում Կարլո Անչելոտին կարող է ակնկալել «Ռեալի» գրեթե բոլոր ֆուտբոլիստների վերադարձին։ Հուլիսի 19-ից սկսած թիմ կվերադառնան այն ֆուտբոլիստները, ովքեր մասնակցել են ԵՎՐՈ-ին։ Սկզբից կվերադառնան Բեյլը, Ալաբան, Մոդրիչը, Վարանը, Բենզեման և Կրոսը։ Մի քանի օր անց նրանց կմիանան նաև Ազարը և Կուրտուան։ 

Բելգիացիների հետ միասին թիմ կվերադառնա նաև Ֆեդե Վալվերդեն, ով մասնակցում էր Կոպա Ամերիկային։ Ամենավերջում թիմ կվերադառնան Միլիտաոն, Վինիսիուսը և Կազեմիրոն, ովքեր Կոպա Ամերիկայի շրջանակներում հասան մինչ եզրափակիչ։ 

Լա Լիգայի գալիք մրցաշրջանը «Ռեալի» համար կմեկնարկի օգոստոսի 14-ին կայանալիք «Ալավեսի» դեմ արտագնա խաղով։ Այդ խաղին Անչելոտին մեծ հավանականությամբ կօգտագործի այն ֆուտբոլիստներին, ովքեր այս ընթացքում մարզվել են նրա գլխավորությամբ։ 

«Ռեալի» 4 ֆուտբոլիստներ կմասնակցեն նաև Օլիմպիական խաղերին։ Նրանք են՝ Մարկո Ասենսիոն, Դանի Սեբալյոսը, Խեսուս Վալյեխոն և Տակե Կուբոն։ Օլիմպիադայի ավարտից անմիջապես հետո նրանք պետք է վերադառնան Մադրիդ։ Իսկ իրենց հասանելիք արձակուրդը նրանք կանցկացնեն մինչ Օլիմպիական խաղերը։ Եթե Իսպանիայի և Ճապոնիայի հավաքականները հասնեն մինչ եզրափակիչ, ապա այս ֆուտբոլիստները ակումբ կվերադառնան միայն օգոստոսի 8-ից հետո։

Los Merengues, Realmadrid.am