«Ռեալը» պատրաստ է դիտարկել Գարեթ Բեյլի և Իսկոյի հունվարին հեռանալու տարբերակը:
Այս մասին տեղեկացնում է Marca-ն:
Կարլո Անչելոտին այլևս հույսեր չի կապում վերոհիշյալ խաղացողների հետ, իսկ ակումբը ուրախ կլիներ հրաժեշտ տալ նրանց, հատկապես, ֆինանսական տեսանկյունից:
Հիշեցնենք, որ երկուսի մոտ էլ պայմանագրի ժամկետն ավարտվում է մրցաշրջանի վերջում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բեյլը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 193 րոպե, Իսկոն՝ 177: Երկուսի հաշվին էլ 1 գոլ կա:
Fanat, Realmadrid.am