Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ և ներկայիս սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն խոսել է Զինեդին Զիդանի՝ հնարավոր պաշտոնանկման մասին։
«Բոլորը գիտեն, թե ինչ արժեք ունի Զիդանը «Ռեալի» համար։ Մենք ուղղակի ուզում ենք, որ նա հնարավորինս շուտ վերադառնա աշխատանքի։
Արդեն երկար ժամանակ է մենք ֆուտբոլային կյանքով ենք ապրում և գիտենք ֆուտբոլի կանոնները։ Երբ թիմը չի հաղթում, սկսվում են տարբեր բնույթի քննադատական խոսակցությունները, և բանը հասնում է մարզչին հեռացնելուն։ Հիմա պետք է ուղղակի միասնական լինենք ու շարունակենք աշխատել». ասել է Բուտրագենիոն։
Los Merengues, Realmadrid.am