Ռաֆայել Վարանի հեռանալուց հետո «Ռեալում» սկսել են մտածել պաշտպանական գիծը ուժեղացնելու համար։
«Սերուցքայինները» երկու հիմնական տարբերակ են դիտարկում՝ Պաու Տորեսը և Ժյուլ Կունդեն։
Տորեսի հրաժարագինը կազմում է 65 մլն եվրո, սակայն եթե «Ռեալը» ցանկանա ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները, ապա կարող է բանակցությունների արդյունքում նվազեցնել այդ գումարի չափը։
Կունդեի տրանսֆերը իրականացնելը մի փոքր ավելի բարդ գործընթաց է։ Նրա հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո։ Նախորդ մրցաշրջանում «Սևիլիան» հրաժարվեց ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները 60 մլն եվրոյի դիմաց վաճառել «Մանչեսթեր Սիթիին», իսկ այս մրցաշրջանում անդալուզյան ակումբը ավելի կոշտ դիրքորոշում է ընտրել այս հարցում։
«Ռեալի» չէր ցանկանում այս տրանսֆերային պատուհանի ընթացքում այլ տրանսֆերներ իրականացնել։ Նրանց միակ տրանսֆերային թիրախը Մբապեն է, սակայն այժմ իրավիճակը ստիպում է «Ռեալին» մտածել պաշտպանությունը ուժեղացնելու մասին։
Los Merengues, Realmadrid.am