Հոդվածներ

«Ռեալի» երիտասարդական թիմը դուրս է եկել ՈՒԵՖԱ գավաթի եզրափակիչ
18.04.2026
92 0

«Ռեալի» երիտասարդական թիմը դուրս է եկել ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակիչ՝ հաղթահարելով «ՊՍԺ»-ի արգելքը։ Հիմնական ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ 11 մետրանոց հարվածաշարում «Սերուցքայինները» հաղթել են 5։4 հաշվով։ 

«Ռեալը» երկրորդ անգամ կմասնակցի երիտասարդական գավաթի եզրափակչին։ 2020-ին թիմը նվաճել էր գավաթը։ 

Այս եզրափակչում մրցակիցը լինելու է «Բրյուգեն», որը 3։1 հաշվով կիսաեզրափակչում հաղթեց «Բենֆիկային»։ 

Մրցաշարի ամենատիտղոսակիր ակումբը շարունակում է մնալ «Բարսելոնան», որը 3 անգամ նվաճել է գավաթը։

Los Merengues, Realmadrid.am