Հոդվածներ

«Ատլետիկո Մադրիդ» 2-1 «Ռեալ Մադրիդ». Ձախողում մադրիդյան դերբիում
20.09.2026
93 0

Լա լիգայի շրջանակում կայացավ մրցաշրջանի առաջին մադրիդյան դերբին։ «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել էր Մադրիդի «Ռեալին»։

Հանդիպման առաջին խաղակեսում թիմերը զուսպ և հետախուզական ֆուտբոլ ցուցադրեցին, իսկ ահա երկրորդ կեսը գոլառատ էր։

Հենց մեկնարկում՝ 52-րդ րոպեին, տան տերերը ստացան 11 մետրանոցի հնարավորություն, իսկ «Ռեալը» մնաց 10 հոգով։ Խաղադաշտից հեռացվեց Դին Հաուսենը։ Նշակետին մոտեցավ Գրիմալդոն և բացեց հանդիպման հաշիվը։

Ընդամենը 6 րոպե անց «Ատլետիկոն» կրկնապատկեց հանդիպման հաշիվը։ Ջուլիանո Սիմեոնեի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ջոնաթան Դեյվիդը։

Խաղավերջում Ռյուդիգերի ջանքերի շնորհիվ «Սերուցքայիններին» հաջողվեց 1 գնդակ հետ բերել, սակայն խաղը փրկել չհաջողվեց։ 

Արդյունքում «Ռեալը» հերթական կարևոր միավորներն է կորցնում։

«Ատլետիկո Մադրիդ» 2-1 «Ռեալ Մադրիդ»։

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված