Հոդվածներ

Լուկա Մոդրիչի COVID-19-ի թեստը բացասական պատասխան է ունեցել
14.11.2020
1556 0

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխանցմամբ, հավաքականի մի քանի ֆուտբոլիստների COVID-19-ի թեստը դրական արդյունք է ունեցել։

Այդ ֆուտբոլիստների ցուցակում բացակայում է Լուկա Մոդրիչը, ում թեստի պատասխանը բացասական է եղել։ 

Շաբաթվա սկզբին նշվում էր, որ Մոդրիչը շփվել է Դոմագոյ Վիդայի հետ, ով վարակակիր էր եղել և մեկուսացվել հենց խաղի ընթացքում։ 

Հաշվի առնելով այն, որ Կազեմիրոն և Վալվերդեն վնասվածքներ ունեն, Լուկա Մոդրիչի բացակայությունը կարող էր լուրջ խնդիրների առաջացնել Մադրիդի «Ռեալի» համար։

Los Merengues, Realmadrid.am