Diario AS-ի փոխանցմամբ, Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել հաջորդ մրցաշրջանում ևս թիմում պահել Խոսելուին։
Խոսելուն լավ տպավորություն է թողել «Արքայական» ակումբի ղեկավարության վրա։ Այս մասին հայտնոււմ է նաև The Athletic-ը։
Չնայած այն ամենին, որ Խոսելուն արդեն 34 տարեկան է, թիմում նրան դիտարկուն որպես հիանալի տարբերակ պահեստային հարձակվողի համար։ Ընթացիկ մրցաշրջանում նա «Ռեալի» կազմում մասնակցել է 39 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Այդ խաղերից 14-ում նա եղել է մեկնարկային կազմում։
«Ռեալում» նաև շատ են գնահատում այն, թե ինչպես է իսպանացի ֆուտբոլիստը վերաբերվում ակումբին։
Հաջորդ մրցաշրջանում, սակայն, «Սերուցքայինների» կազմում կարող ենք տեսնել Էնդրիկին և հնարավոր է նաև Կիլիան Մբապեին։ Սա իհարկե կբարդացնի Խոսելուի կյանքը։
Ավելի վաղ Relevo-ն հայտնել էր, որ նրա ծառայություններով հետաքրքրված «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն «Ռեալը» չի ուզում բաց թողնել իր ֆուտբոլիստին, ում տրանսֆերային արժեքն ամռանը կազմելու է մոտ 2 մլն եվրո։
Los Merengues, Realmadrid.am