Հոդվածներ

Թոնի Կրոսը նշել է «Ոսկե գնդակի» երեք ֆավորիտներին
17.10.2024
714 0

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը պատասխանել է այն հարցին, թե ով պետք է արժանանա «Ոսկե գնդակին»։

«Առանց հերթականության՝ Վինիսիուս Ժունիոր, Բելինգեմ և Կարվախալ։ Այս երեքը պետք է իրար մեջ որոշեն հաղթողին, սակայն մրցանակը ես նաև ինձ կհանձնեի։ Կարևորն այն է, որ մրցանակը շնորհվի Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստի, քանի որ մենք Եվրոպայի ամենահաջողակ թիմն էինք»,– Կրոսի խոսքը մեջբերում է Goal–ը։

«Ոսկե գնդակի» հանձման արարողությունը կկայանա հոկտեմբերի 28–ին՝ Փարիզում։ ԶԼՄ–ների հաղորդմամբ մրցանակը շնորհվելու է Վինիսիուս Ժունիորին։


Ամենակարդացված