Մարսելոն «Սանտիագո Բեռնաբեուում» հրաժեշտի խոսքի ժամանակ չի կարողացել զսպել արցունքները։
«Շնորհակալություն եմ հայտնում ակումբին, թիմակիցներիս, մարզիչներին, հանդերձապահներին որոնք ինձ համար ընտանիքի պես են եղել։
Շնորհակալություն եմ հայտնում կնոջս՝ Կլարիսային, առանց որի ես չէի լինի ներկայիս տղամարդը։ Եվ որդիներիս, որոնք տեսնում էին՝ ինչպես եմ խաղում աշխարհի մեծագույն ակումբում։
Յուրաքանչյուր օր ես ուրախությամբ եմ արթնացել աշխարհի լավագույն ակումբում գտնվելու համար։ Այսօր ես հեռանում եմ որպես ակումբի ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ։
Սա հրաժեշտի խոսք չէ, ես չեմ զգում, որ հեռանում եմ «Ռեալից»,- ասել է պաշտպանը։
Մարսելոն «Ռեալի» կազմում անցկացրել է 545 խաղի, որոնցում դարձել է 38 գոլի ու 103 գոլային փոխանցման հեղինակ։