Մադրիդի «Ռեալը» ստիպված կլինի ռեկորդային գումար ծախսել՝ ՊՍԺ–ի հարձակվող Կիլիան Մբապեին հրավիրելու համար, հաղորդում է AS–ը։
Ֆրանսիացին կժամանի որպես ազատ գործակալ, սակայն նրա 5 տարվա աշխատավարձն ու պայմանագիրը ստորագրելու հավելավճարը կկազմի 500 միլիոն եվրո։
Պարբերականը նշում է, որ այս գումարը խնդիր չէ «Արքայական ակումբի» համար, քանի որ նախորդ տարի կարողացել է թեթևացնել աշխատավարձերի ծանրաբեռնվածությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն մասնակցել է Լիգա 1–ի 18 խաղի, դարձել 20 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։