Լա լիգայի 4-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Բետիսին» ու հաղթեց 2-0 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն:
Հանդիպումից հետո ֆրանսիացին ֆլեշ զոնայում խոսել է նաև իր զբաղեցրած՝ կենտրոնական հարձակվողի դիրքի մասին:
«Իմ խաղային դի՞րքը. կարող եմ հարմարվել: Կարևոր է հասկանալ, թե ինչպես պետք է շարժվես: Այս դիրքում ՊՍԺ-ում որոշ հանդիպումներ անցկացրել եմ: Կարող եմ խաղալ հարձակման ցանկացած դիրքում»,- եզրափակել է Կիլիանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագը «Ռեալում» անցկացրել է 5 խաղ ու խփել 3 գոլ:
Fanat, Realmadrid.am