Հոդվածներ

Ռյուդիգերին հնարավոր է՝ անհրաժեշտ լինի խնդկի վիրահատություն
20.04.2025
617 0

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռյուդիգերին հնարավոր է՝ անհրաժեշտ լինի ծնկի վիրահատություն։

Relevo-ի հաղորդմամբ՝ գերմաացին արդեն մի քանի ամիս է, որ խաղում է ձախ ծնկի ցավով։ Նա ունի մենիսկի հետ կապված խնդիրներ, որոնք սրվել են վերջին հանդիպումներում ստացած ծանրաբեռնվածության պատճառով։

Ծնկի հետագա բուժման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի միայն մրցաշրջանի ավարտից հետո։ Այժմ Անտոնիոն ամեն օր աշխատում է ֆիզիոթերապևտների հետ՝ կազմում մնալու և առաջիկա խաղերին մասնակցելու նպատակով, քանի որ չի ցանկանում հիասթափեցնել թիմին։

Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 47 հանդիպման և խփել է երեք գոլ։ 

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված