Կառլո Անչելոտին խոսել է Կիլիան Մբապեի ու Վինիսիուսի հարաբերությունների մասին:
«Թիմային աշխատանքն ավելի լավն էր, քան նախորդ խաղում, ու մենք հենց դա ենք գնահատում: Վինին 11-մետրանոցը զիջեց Կիլիանին, քանի որ վերջինիս համար կարևոր գոլի հեղինակ դառնալը: Ժունիորը շատ անձնազոհաբար վարվեց, նրանք լավ հարաբերություններ ունեն»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է «Արքայական ակումբի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Լա լիգայի 4-րդ տուրում «Ռեալը» տանը 2-0 հաշվով հաղթել էր «Բետիսին», իսկ Մբապեն դարձել էր դուբլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am