• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Բելինգեմ․ «Տրամադրվել ենք այնպես, որ վաղը հնարավոր է միայն մեր «ռեմոնտադան»

Հոդվածներ

Բելինգեմ․ «Տրամադրվել ենք այնպես, որ վաղը հնարավոր է միայն մեր «ռեմոնտադան»
15.04.2025
708 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալը» տանը կմրցի «Արսենալի» հետ (16.04.2025, 23:00)։

Առաջին խաղում «զինագործները» կարողացել են 3։0 հաշվով հաղթանակ տոնել։

«Արքայական ակումբի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմի նախախաղային մամուլի ասուլիսը

«Երկրպագուները կարևոր են, քանի որ նրանց շնորհիվ խաղացողները ծաղկում են։ Ինձ պետք չէ խնդրել մադրիդիստներին՝ աջակցելու համար, քանի որ նրանք արդեն իրենց գործն անում են։ Հիմա հերթը մերն է,մենք պետք է համապատասխանենք նրանց ցանկությանն ու էներգիային։

Վաղվա խաղում մենք պետք է ավելի լավ խաղանք, քան առաջին հանդիպմանը՝ ցուցաբերենք ավելի մեծ նվիրվածություն ու էներգիա։ Բազմաթիվ տարրեր կան, որոնք պետք է բարելավենք։

Առաջին խաղում մենք 14 կմ-ով ավելի պակաս ենք վազել, քան «Արսենալի» ֆուտբոլիստնե՞րը։ Իհարկե, դա նշանակություն ունի։ Նախորդ մրցաշրջանում էլ մենք պակաս էինք վազում, բայց լավ կազմակերպված էինք ու գիտեինք՝ երբ խորքում պաշտպանվել, ոչ թե պարզապես վազել ինչպես գլխատված հավիկներ։ Ամեն դեպքում, վաղը մենք շատ ավելին ենք վազելու»։

 «Վերջին օրերին հանդերձարանում ամենաշատ օգտագործվող բառը «ռեմոնտադան» է (ծիծաղում է)։ Ինձ հայտնի՞ են «Ռեալի» «քամբեքներն» անցած դարում, այո սոցիալական ցանցերում տեսանյութեր եմ դիտել, դա է իմ ինֆորմացիայի աղբյուրը (ծիծաղում է)։ «Բեռնաբեուում» միշտ հիասքանչ մթնոլորտ է։

Մենք պատրաստ ենք ու ինքնավստահ՝ շնորհիվ ակումբի պատմության, և ընդհանրապես դեռ շանսեր ունենք՝ անկախ առաջին խաղի սարսափելի արդյունքից։ Մենք ելնում ենք այն համոզումից, որ վաղը միայն մեր ռեմոնտադան է հնարավոր։

Ընթացիկ մրցաշրջանում մենք երբեմն ցույց ենք տվել, որ կարող ենք ինչ–որ առանձնահատուկ բան անել։ Ակումբի պատմությունը մի բան է, բայց հենց դա էլ լրացուցիչ վստահություն է հաղորդում։ Որոշ խաղերում մենք վատ ենք խաղացել, բայց միևնույն է՝ հաղթել ենք»։

«Ինչ է նշանակում խաղալ թիմում, որի հետ մշտապես հաղթանակներ են կապու՞մ։ Զգում ես մեծ ճնշում, բայց միևնույն ժամանակ հաճելի է, երբ հասկանում ես, որ մարդիկ վստահում են քեզ»։

«Լարված հարաբերություններ խաղադաշտում թիմակիցների հե՞տ։ Սա ֆուտբոլ է՝ խաղադաշտում շատ բան է հնարավոր։ Բնական է, երբ խաղադաշտում մարդիկ լինում են ավելի հուզական, բարձր տոնով են խոսում։ Այսպիսի անկեղծ խոսակցությունները միայն օգտակար են։ Դաշտում երևացող յուրաքանչյուր մի բացասական փոխգործակցության դիմաց կա 20 դրականը»։

«Զարմացա, որ Ռայսը առաջին խաղում 2 գոլ խփեց տուգանայինից։ Նախկինում չէի տեսել, որ նա նման բան աներ (ծիծաղում է)։ Պետք է նրան արժանի գնահատական տալ»։


Ամենակարդացված