ՉԼ-ի խմբային փուլի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ հանդիպումից առաջ «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը խոսել է հավաքականում իր խաղընկեր Լուկա Մոդրիչի և առաջընթաց գրանցող Վինիսիուս Ջունիորի մասին։
«Բացի այն, որ Լուկան հիանալի ֆուտբոլիստ է , նա նաև շատ լավ մարդ է։ Շատ եմ հարգում Մոդրիչին։ Խորվաթիայում շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ կան, բայց նրան փոխարինելը բարդ է լինելու։ Հույս ունեմ, որ առաջիկա խաղում նա խաղադաշտ դուրս չի գա։
Մենք վերլուծել ենք «Ռեալի» հանդիպումները։ Վինիսիուսը ներկա պահին տպավորիչ ֆուտբոլ է ցուցադրում, ինչպես և ամբող թիմը։ Պետք է ուշադիր լինել բոլոր ֆուտբոլիստների նկատմամբ ու խաղալ որպես մեկ ամբողջություն». նշել է Պերիշիչը։
Los Merengues, Realmadrid.am