Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում «Յուվենթուսը» 2:0 հաշվով առավելության հասավ «Նապոլիի» նկատմամբ: Հանդիպման առաջին գոլը հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն:
Պորտուգալացին 760-րդ գնդակը խփեց պաշտոնական խաղերում, ինչը բացարձակ ռեկորդ է: 35-ամյա ռմբարկուն գերազանցեց չեխ Յոզեֆ Բիցանի ցուցանիշն, ով 759 գոլի հեղինակ էր դարձել 1931-1955 թվականների ընթացքում:
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն Պելեին (757) շրջանցել էր դեկտեմբերին:
Fanat, Realmadrid.am