Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Լունինը շարունակում է բանակցություններն ակումբի հետ:
Ինսայդեր Գիլերմո Գաիի հաղորդմամբ՝ կողմերը գտնվում են դրական կետի վրա, ու շուտով կարող է պաշտոնական հայտարարություն լինել պայմանագրի երկարաձգման շուրջ:
The Athletic-ի հաղորդմամբ՝ «Սերուցքայինների» մարզչական շտաբին վստահություն է ներշնչում ուկրաինացու կայուն ելույթներն ու ցուցադրած բարձր խաղամակարդակը:
Հիշեցնենք, որ Լունինը «Ռեալ» է տեղափոխվել 2018-ին ուկրաինական «Զարյայից»: Գործարքի արժեքը կազմել էր 8.5 միլիոն եվրո:
Fanat, Realmadrid.am